Ֆրանսիայի նախագահի ընտրություններից 5 օր առաջ ֆրանսահայերը առաջատար թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին հիշեցնում են իր դիրքորոշումը հայկական օրակարգի վերաբերյալ` «Նուվել Դ՛Աղմենի» ամսագրի կայքում հրապարակելով նրա պատասխանները արցախյան խնդրի եւ ցեղասպանության ճանաչման մասին:

Ապրիլյան պատերազմը, Ֆիյոնի բնորոշմամբ, Լեռնային Ղարաբաղին ուժով տիրանալու Ադրբեջանի փորձն էր: Ըստ Ֆրանսուա Ֆիյոնի՝ Արցախում ստեղծված վիճակը Ստալինի մեղքով է, որը 1921 թվականին այդ տարածաշրջանն անջատեց Հայաստանից: Ցեղասպանության թեմայով Ֆիյոնը նշել է, որ ճանաչումը չի կարող լինել վերջնական ձեռքբերում, անհրաժեշտ է կատարել նաև հաջորդ քայլը: Նա հիշեցրել է, որ Հոլոքոստի զոհերի ժառանգները ժխտողականությունից պաշտպանված են օրենքով, իսկ Ֆրանսիան նաեւ իրենց արյամբ պաշտպանած հայկական ծագումով կես միլիոն ֆրանսահայերը՝ ոչ: