Ֆիյոնին ինքը հորդորել է ֆրանսահայերի հետ հանդիպման ներկայացնել սեփական մոտեցումները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ֆրանսիայում հայ մշակույթի պաշտպանության ու Արցախյան հիմնահարցի մասին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնն իր թիմ է հրավիրել Իսի Լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանին: Փարիզում «Օրակարգ»-ի թղթակցին Խանջյանն ասել է, որ Ֆիյոնին ինքը հորդորել է ֆրանսահայերի հետ հանդիպման ներկայացնել սեփական մոտեցումները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Ֆրանսիայում հայ մշակույթի պաշտպանության ու Արցախյան հիմնահարցի մասին: