Ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ թեհրանյան հանդիպմանը Հասան Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ:
Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին է խոսել Իրանի նախագահը: Ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ թեհրանյան հանդիպմանը Հասան Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ: «Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի նախագահը: