Պաշտոնական հաղորդագրությանը կից ներկայացվել են նաև լուսանկարներ:
Արցախի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը շփման գծի արևելյան հատվածում խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:
Պաշտոնական հաղորդագրությանը կից ներկայացվել են նաև լուսանկարներ: «Պաշտպանության բանակը շարունակում է աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները, անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ»,- նշված է հաղորդագրությունում:
Գիշերը արցախյան սահմանին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 40 անգամ, արձակել շուրջ 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հրանոթ և ականանետ: