«Տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտում է»
Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը՝ Ադրբեջանի հարձակման փորձերի և Արցախի պաշտպանության բանակի ջանքերով դրանց չեզոքացման մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը։ «Տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է, 1994-95 թթ․համաձայնագրերի, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների շրջանակում իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը», - նշված է հաղորդագրությունում։