Խորհրդարանական հերթական քառօրյան բավականին թեժ է մեկնարկել. մինչև օրակարգի հաստատումը պատգամավորները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Խորհրդարանական հերթական քառօրյան բավականին թեժ է մեկնարկել. մինչև օրակարգի հաստատումը պատգամավորները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Օրենսդիրները անդրադարձել են նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը սահմանին ադրբեջանական նախահարձակ գործողություններին, ընգծելով, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, հասցեական գնահատական պետք է տա կատարվածին:
Նիստի սկզբում Ազգային Ժողովի նախագահը տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումն ընդունվել է և երկրի ղեկավարն առաջարկել է Պալատի նախագահ նշանակել Լևոն Յոլյանին: