Ապշերոնյան պետությունը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի, և Յարոմիր Շտետինայի նկատմամբ:
Պաշտոնական Բաքուն շարունակում է զարմացնել միջազգային հանրությանը: Արբեջանում քրեական գործ են հարուցել Եվրախորհրդարանի երեք անդամի նկատմամբ՝ որպես սահմանադրական հանրաքվեի դիտորդ Արցախ այցելելու փաստով: Ապշերոնյան պետությունը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի, և Յարոմիր Շտետինայի նկատմամբ: Ինտերպոլի հետ Ադրբեջանի գործակցության մասին տեղեկությունը, թերևս, հերթական սուտն է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հավաստիացնում են, որ առայժմ Ինտերպոլի բազայում այդ անունները չկան: