Նալբանդյան-Լավրով բանակցություններում կարևոր տեղ կզբաղեցնի արցախյան հակամարտության թեման:
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Նալբանդյան-Լավրով բանակցություններում կարևոր տեղ կզբաղեցնի արցախյան հակամարտության թեման: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ կքննարկվեն նաև երկկողմ գործակցության, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցեր: Ռուս փորձագետները նշել են, որ միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են: Նրանք այս այցը համարում են ռուս - հայկական հագեցած երկխոսության տրամաբանական շարունակությունը: Նալբանդյան-Լավրով բանակցություններին հետևում են «Օրակարգ»-ի մոսկովյան թղթակիցները: Հանդիպման մասին մանրամասները՝ «Օրակարգ»-ի թողարկումներում: