Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Րիա նովոստիի հետ հարցազրույցում նկատել է, որ Հայաստանը «Իսկանդերը» դիտարկում է իբրև անվրեպ հարվածի զենք:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Րիա նովոստիի հետ հարցազրույցում նկատել է, որ Հայաստանը «Իսկանդերը» դիտարկում է իբրև անվրեպ հարվածի զենք. այդ զինատեսակը հնարավորություն է տալիս անվերականգնելի վնաս հասցնել այն երկրին, որի դեմ ուղղված է:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է. Իսկանդերները պատկանում են Հայաստանին, կառավարում են բացառապես Հայաստանի զինված ուժերը: Նախարարը նաև նկատել է՝ Հայաստանի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ երբեք ուղղված չի եղել և չի լինի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեմ: Հայաստանը, նրա խոսքով, շարունակելու է Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ հետագայում ևս զենք ձեռք բերելու համար: