1973 թվականին 16-ամյա Գոհարիկն ու 21-ամյա Հրաչիկն ամուսնացան:
1973 թվականին 16-ամյա Գոհարիկն ու 21-ամյա Հրաչիկն ամուսնացան: Մինչև այսօր միասին են` որդիների, արդեն նաև հարսների ու թոռների հետ: Մի տանը՝ 10-ը հոգի: Չորս երեխա ունեն: Պարոն Հրաչն ասում է՝ տղաները մորն են քաշել, երկուսն էլ՝ համեստ ու աշխատասեր: