Արցախն ընդունել է նոր սահմանադրության նախագիծը: Մայր օրենքին կողմ է քվեարկել մասնակիցների 87,6 տոկոսը, դեմ՝ 9,7-ը:
Արցախն ընդունել է նոր սահմանադրության նախագիծը: Մայր օրենքին կողմ է քվեարկել մասնակիցների 87,6 տոկոսը, դեմ՝ 9,7-ը: Արցախում 100 միջազգային, 103 տեղական դիտորդներ և զանգվածային լրատվամիջոցների ավելի քան 80 ներկայացուցիչներ են հետևել հանրաքվեի ընթացքին:
Միջազգային դիտորդները փաստել են, որ հանրաքվեն լավ էր կազմակերպված, արդյունքներն էլ հստակ արտահայտում են Արցախի բնակիչների կամքը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 23-ին: