ԱՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցիներին:
29 տարի առաջ փետրվարի 20-ին պայթեց արցախյան պահանջատիրությունը: Օրվա կապակցությամբ իր ուղերձում Արցախի նախագահը համոզմունք է հայտնել, որ այն դարձավ համազգային միասնության և անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: «Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին մենք կառուցում ու շենացնում ենք բոլորիս համար թանկ ու սիրելի Արցախը, պաշտպանում ենք մեր պապենական հողն ու օջախը, մեր երեխաների ապագան: Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց և մեր իրավունքները միշտ կպաշտպանենք»,-մասնավորապես կարդում ենք Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: