Այս ուղերձն է ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարը փոխանցել բարձրաստիճան զինվորականներին՝ Պաշտպանական գերատեսչությունում կայացած հանդիպմանը:
Բանակը չի միջամտելու ներքաղաքական գործընթացներին, նրա առաքելությունը՝ սահմանը պահելն է: Այս ուղերձն է ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարը փոխանցել բարձրաստիճան զինվորականներին՝ Պաշտպանական գերատեսչությունում կայացած հանդիպմանը: Սերժ Սարգսյանը խոսել է ռազմաքաղաքացիական հարաբերությունների, մարտունակ բանակի բանաձևի մասին, ընդգծել, որ մեր անվտանգությանն սպառնացող արևելյան ու արևմտյան հարևանները մեղավոր չեն ներինստիտուցիոնալ անհաջողությունների համար: