Արցախը Մայր Հայաստանի ընտրած ճանապարհով չի գնում. կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու փոխարեն ուժեղացնում է նախագահի ինստիտուտը:
Երկուշաբթի արցախցիները «այո» կամ «ոչ» են ասելու մայր օրենքի նոր տարբերակին: Առաջին Սահմանադրությունը ընդունելուց 11 տարի անց, հայկական երկրորդ հանրապետությունը մտադիր է փոխել այն: Արցախը Մայր Հայաստանի ընտրած ճանապարհով չի գնում. կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու փոխարեն ուժեղացնում է նախագահի ինստիտուտը:
Չճանաչված հանրապետության սահմանադրական հանրաքվեն միջազգային աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել. այնտեղ դիտորդներ կան անգամ Բոլիվիայից: