Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու Հայաստանի քայլը Միսկի խմբի համանախագահները մարդասիրական ժեստ են համարել:
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: «Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ: Կողմերը քննարկել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Հանդիպումից հետո եռանախագահները հայտարարություն են տարածել: Ըստ որի, Միսկի խումբը բացառում է հակամարտության խաղաղ լուծման այլընտրանքը, զսպվածության կոչ է անում, հորդորում՝ երկու ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու Հայաստանի քայլը համանախագահները մարդասիրական ժեստ են համարել: Նրանք կոչ են արել կողմերին՝ խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, որը ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն է: Միջնորդները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։