Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները Վիեննայում հանդիպել են Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հետ:
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները Վիեննայում հանդիպել են Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հետ, քննարկել Հայկական երկու պետություններում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռուբեն Մելիքյանը նաև ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Քննարկվել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։