Այսօր՝ ժամը 18-ին, լրանում է փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:
Այսօր՝ ժամը 18-ին, լրանում է փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Մինչև կեսօր ԿԸՀ-ն ոչ մի կուսակցությունից և դաշինքից գրանցման համար անհրաժեշտ որևէ փաստաթուղթ չի ստացել: Մինչդեռ ժամկետը մեկնարկել էր փետրվարի 6-ին և կավարտվի աշխատանքային օրվա հետ միասին: