Արտակարգ Իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ, ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած:
Այսօր՝ 10:15-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութում պայթյուն է եղել: Խանութի տանիքը փլուզվել է բացվելուց մեկ ժամ անց: Այդ պահին հինգ Լեռնանիստցի է եղել՝ վաճառողուհին՝ խանութի սեփականատիրոջ կինը՝ Ալմիդա Մեսրոպյանն ու վաճառասեղանի մոտ գտնվող 32-ամյա Անուշ Սարգսյանը, մնացել են երկաթբետոնե սալի տակ: