Մարդասիրական օգնությունը այս անգամ ուղարկվել է այնպիսի վայրեր, որտեղ հայերի կողքին բնակվում են նաև սիրիացիներ:
40 տոննա սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության իրերով ինքնաթիռը Հայաստանից մեկնել ու արդեն վայրէջք է կատարել Լաթաքիայում: Մարդասիրական օգնությունը այս անգամ ուղարկվել է այնպիսի վայրեր, որտեղ հայերի կողքին բնակվում են նաև սիրիացիներ: Կառավարությունը պահուստային ֆոնդից այս գործին հատկացրել է ավելի քան 46 միլիոն դրամ: