Իշխանություն-ընդդիմություն աննախադեպ համաձայնությամբ հայկական ընտրական իրականություն մտնող այս նախաձեռնության նպատակն է բացառել կրկնաքվեարկությունները:
Հայաստանի երկու գյուղում կիրակի իրարանցում է առաջացրել ընտրական ամենասպասված նորամուծության փորձարկումը:
Կոշտացած մատներով հողագործներ, որ էլեկտրոնային մատնահետք հանձնելու անհարմարությունը ստիպված են վերացնել Երևանից բերված քսուքով: Սեմյոնովկայում եւ Վարդանաշենում համայնքապետի ընտրությունների ժամանակ փորձարկվել է ընտրողների էլեկտրոնային գրանցման նոր համակարգը: Իշխանություն-ընդդիմություն աննախադեպ համաձայնությամբ հայկական ընտրական իրականություն մտնող այս նախաձեռնության նպատակն է բացառել կրկնաքվեարկությունները: