Արգելանքը չի տարածվում այդ երկրից մինչև փետրվարի 9-ը արտահանված՝ նշված ապրանքների վրա:
Սննդի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է Լեհաստանից թռչնի բոլոր տեսակների մուտքը մեր երկիր:
Պատճառը՝ այդ երկրում արձանագրված թռչնագրիպն է: Արգելված սննդամթերքի մեջ է մտնում թռչնամթերքը, հումքը, ձուն, մսոսկրային ալյուրը, կերերը: Արգելանքը չի տարածվում այդ երկրից մինչև փետրվարի 9-ը արտահանված՝ նշված ապրանքների վրա: