Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է բնապահպանության նախարարի, իսկ ավելի վաղ՝ 2013-14 թվականներին ղեկավարել է նույն Արարատի մարզը:
Արարատն այսօրվանից նոր մարզպետ ունի: Կառավարությունն ընդունել է օրեր առաջ դիմում ներկայացրած Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականը ու այդ պաշտոնում հաստատել Արամայիս Գրիգորյանի թեկնածությունը:
Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է բնապահպանության նախարարի, իսկ ավելի վաղ՝ 2013-14 թվականներին ղեկավարել է նույն Արարատի մարզը: Օրակարգային քննարկումներից առաջ՝ վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել կաբինետին՝ երկրի բիզնես-միջավայրի բարելավումից մինչև քրեակատարողական հիմնարկների խնդիրներ:
Պետգույքի վարչությունից Կարեն Կարապետյանը պահանջել է ի մի բերել ամբողջ երկրում եղած 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների ծրագրերը: «Պետությանը ֆռռացնելու» մտահոգությամբ՝ հայտնի խորհրդակցության արդյունքում 3 ընկերության տնօրեն աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել: