Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում են ամփոփված հայազգի հայտնի զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովը, Արզաս Տեր-Ղուկասյանը և ուրիշներ:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում են ամփոփված հայազգի հայտնի զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովը, Արզաս Տեր-Ղուկասյանը և ուրիշներ: Հայոց բանակի տոնը վիրահայոց թեմն ու հայ համայնքը սկսում են հենց նրանց հիշատակը հարգելով: Նրանք այն զորավարներն են, որ հայոց պետականության բացակայության պայմաններում ռուս-թուրքական պատերազմի ընթացքում մասնակցել են հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրմանը: