Հայաստանում տնտեսական նոր միջավայրի ստեղծման ՝ մոսկովյան արձագանքներից ամենաազդեցիկը եղավ Ռուսաստանի հայկական գործարար էլիտայի հայտարարությունը՝ իշխանության քայլերին աջակցելու մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր առաջակներով Մոսկվա էր գնացել բանակցությունների: Պայմանավորվածությունները տնտեսական են, դրանց շուրջ գնահատականները՝ քաղաքական: Վերջին տասը տարվա ընթացքում Կարապետյանը Հայաստանի առաջին վարչապետն է, որը Ռուսաստանում էր պաշտոնական այցով:
Նախընտրական Հայաստանի փորձագետները հենց այս փաստի վրա են կենտրոնանում: Խոսում են երկրի քաղաքական էլիտայում նոր դեմքի դերի մեծացման մասին: Հայաստանում տնտեսական նոր միջավայրի ստեղծման ՝ մոսկովյան արձագանքներից ամենաազդեցիկը եղավ Ռուսաստանի հայկական գործարար էլիտայի հայտարարությունը՝ իշխանության քայլերին աջակցելու մասին: