Առավոտյան ժամը 9:25 շտապօգնության կայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երզնկյան 1 շենքի մոտ դի կա:
Առավոտյան ժամը 9:25 շտապօգնության կայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երզնկյան 1 շենքի մոտ դի կա: Ինչպես օրակարգին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի աղբատարի մոտ հայտնաբերել է տղամարդու դի: Մահացածը նույն՝ 14 հարկանի շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է՝ բնակարան ներթափանցելու և գողության նպատակով, սակայն վայր է ընկել։ Նրա մոտ հայտնաբերվել են մարտկոց, ձեռնոցներ, իսկ դիակից քիչ այն կողմ՝ պտուտակահան։