Սահմանապահ գյուղի տղաները, նրանց հայրերն ու պապերը միշտ զինվորական ավտոբուս են բարձրացել հենց ճանապարհից՝ ամբողջ գյուղի օրհնանքների, զուռնա-դհոլի ուղեկցությամբ
Բաղանիսը անցնող շաբաթ մայրուղի էր դուրս եկել, ճանապարհ փակել՝ պաշտպանելու զորակոչի գյուղական «կանոնադրությունը»:
Սահմանապահ գյուղի տղաները, նրանց հայրերն ու պապերը միշտ զինվորական ավտոբուս են բարձրացել հենց ճանապարհից՝ ամբողջ գյուղի օրհնանքների, զուռնա-դհոլի ուղեկցությամբ: Այս անգամ, սակայն, ավտոբուսը Բաղանիսի մոտ պարտադիր կանգառ չի արել: Հեռացել է՝ առանց գյուղի 3 նորակոչիկների: