«Ցեղասպանություն» բառի համար Թուրքիայի հայազգի խորհրդարանական Կարո Փայլանի դեմ դատական հայցը դժգոհության ալիք է բարձրացրել այդ երկրում: Առաջադեմ մտավորականները պետական այրերին դարձյալ կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ:

Միևնույն ժամանակ, Մեջլիսի հայ պատգամավորին իրենց աջակցությունն են հայտնել հայրենակիցները: «Կարո Փայլանի համարձակությունն անսահման է», ասել է Սերժ Թանկյանը: Աշխարհահռչակ ռոք երաժշտի համար Կարոն իրական հերոս է, քանի որ շատ վտանգավոր է ճշմարտությունը ասել մի երկրում, որտեղ դրա հետևանքները կարող են անդառնալի լինել: