Դեկտեմբերի 30-ին Գարիկին՝ գլխի թափանցող հրազենային վիրավորումով, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երևան:
Հունվարի 15-ի գիշերը Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Շաբաթներ շարունակ բժիշկները պայքարում էին զինվորի կյանքի համար: Հունվարի 17-ին նա պետք է զորացրվեր:
Արցախում այսօր նաեւ առայժմ չպարզված հանգամանքներում պայմանագրային զինծառայող է մահացել: