Բեքարյանը նշել է, որ պատգամավորական մանդատն իրեն չի խանգարի շարունակել զբաղվել արտաքին քաղաքական խնդիրներով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում միաձայն որոշվել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Կարեն Բեքարյանին հանձնել Արփինե Հովհաննիսյանի արդարադատության նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պատգամավորական մանդատը: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը հանդիպել է նաեւ լրագրողների հետ:
Հարցուպատասխանի ընթացքում Բեքարյանը նշել է, որ պատգամավորական մանդատն իրեն չի խանգարի շարունակել զբաղվել արտաքին քաղաքական խնդիրներով:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերլուծաբանը քննարկել է նաեւ սահմանային լարվածությանը վերաբերող հարցեր: Լարվածության պահպանումը, Կարեն Բեքարյանի խոսքով, դարձել է ադրբեջանցիների խաղի կանոններից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում