«Հին քաղաք, նոր հեռանակարներ» խորագրի ներքո Երևանի խնդիրներն ու զարգացման հեռանկարներն են քննարկվել «Երևան-2025» առաջին միջազգային համաժողովի ժամանակ:
Քննարկմանը մասնակցելու համար քաղաքային իշխանության հրավերով Երևան են ժամանել միջազգային կառույցների պատվիրակներ, փորձագետներ: Մայրաքաղաքի հետագա զարգացման գերակա ուղղություններ են ընտրվել մշակութային-զբոսաշրջային ռեսուրսները, քաղաքաշինության, քաղաքային միջավայրին ու տրանսպորտային համակարգին առնչվող հարցերը:
«Երևան-2025» միջազգային համաժողովը ոգևորել է հատկապես մայրաքաղաքի խնդիրներով մտահոգ հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպաններն այն կարծիքին են, որ քաղաքաշինական նախագծերին զուգահեռ քաղաքապետարանը պետք է չդադարեցնի վերջին տարիներին իրականացվող բնապահպանական ծրագրերը:
Համաժողովից լուրջ ակնկալիքներ ունեն հաշմանդամները, որոնք խորհրդային չափորոշիչներով ուղղակի անտեսված էին: Միայն վերջին երկու տարում ակտիվացավ հաշմանդամների հետ համագործակցությունը՝ նկատում է նրանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» կազմակերպության նախագահը:
Մայրաքաղաքում նորույթ համարվող ձայնային լուսացույցներն ու տարեցտարի ավելացող թեքահարթակները հուսադրել են հաշմանդամներին: Նրանք անհամբեր սպասում են քաղաքապետի խոստացած հատուկ ավտոբուսներին:
Մանրամասները՝ տեսանյութում