Հայրենիք է վերադարձել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Անցած տարվա օգոստոսին Հակոբը մոլորվելով հայտնվել էր ադրբեջանական տարածքում և մեկ տարուց ավելի գտնվում էր գերության մեջ: Միայն վերջերս Կարմիր Խաչի միջնորդությամբ հնարավոր եղավ նրան տեղափոխել երրորդ երկիր, որտեղից էլ վերադարձավ Հայաստան:
Օդանավակայանում դիմավորելու եկած լրատվամիջոցների հետ զրույցում Հակոբը պատմեց ռազմագերու հետ վարվելու ադրբեջանցիների ոճի, գերության մեջ անցկացրած մեկ տարվա ու վերադարձից հետո իր ապրումների մասին:
Նրան բուժզննում է սպասվում: Նորմալ արդյունքի դեպքում մտադիր է ավարտել կիսատ թողած ծառայությունն ու ինն ամսից նոր վերադառնալ հայրենի գյուղ:
Մանրամասները` տեսանյութում