ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չի տեսնում ոչ հոռետեսության, ոչ էլ չափազանց լավատեսության որևէ պատճառ Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարցում։
«Մենք միշտ պատրաստ ենք եղել կատարել միջնորդների գործառույթները։ Եվ ես չեմ ուզում լինել ոչ չափազանց լավատես, ոչ էլ հոռետես»,- լրագրողներին ասել է Ռուբիոն:
Պետքարտուղարը կարծում է, որ «առաջիկա շաբաթներին հնարավորություն կա մշակել բանակցությունները վերսկսելու հետագա նախաձեռնությունների ծրագիր»։ Նա հավելել է, որ նման գործողությունները «գուցե թույլ կտան գտնել երկու կողմերին բավարարող լուծում»: