ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իր Յոնբենի միջուկային համալիրում կառուցել է ուրանի հարստացման ևս մեկ օբյեկտ՝ հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով միջազգային գործակալության զեկույցին։
ԱԷՄԳ-ում նշում են, որ Փհենյանն արդեն վաղուց սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ, ինչը դժվարացնում է նրա միջուկային ծրագրի վերաբերյալ տվյալների հավաքագրումը:
Բացի այդ, ԱԷՄԳ-ի փորձագետներն ընդլայնման նշաններ են նկատել Կանսոնի ուրանի հարստացման գործարանում։ Գործակալության զեկույցում նշվում է նաև ուրանի արդյունահանման և վերամշակման ընդլայնում Փհենսոնի հանքում և գործարանում։
ԱԷՄԳ-ն ընդգծել է, որ «ԿԺԴՀ-ի միջուկային գործունեությունը դարձյալ լուրջ մտահոգության պատճառ է»։