Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ զինված ուժերը ստիպել են 83 առևտրային նավերի անձնակազմերին փոխել իրենց ուղղությունը, ասվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։
«Օգոստոսի 30-ի դրությամբ CENTCOM-ի ուժերը փոխել են 83 առևտրային նավերի ուղղությունը, շարքից հանել երեքը»,- ասվում է հրամանատարության X էջում տեղադրված հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն Իրանի ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ին: