Լեհաստանում ընկած օբյեկտը ռուսական թևավոր հրթիռ է՝ հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Ինչպես գիտեք, մենք արդեն մի քանի անգամ բախվել ենք այս հարցին՝ ում հրթիռն էր դա։ Մենք գիտենք նաև, որ գործում է ռուսական ապատեղեկատվությունը։ Որևէ մեկին պետք չէ բացատրել, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ լեհական օդուժը պատրաստ էր խոցել հրթիռը, եթե այն սպառնալիք լիներ բնակավայրի համար:
Տուսկը նաև նշել է, որ հաջորդ 100 օրը կարող է որոշել Ուկրաինայում պատերազմի ելքը։
«Շատ բան կախված է Միացյալ Նահանգների նախագահի որոշումներից։ Այլ մարդիկ նույնպես կարևոր դեր են խաղում, օրինակ՝ Իլոն Մասկը, երբ խոսքը վերաբերում է Starlink-ին և այլ համակարգերին»,- նշել է Լեհաստանի վարչապետը: