Միացյալ Նահանգները և Իրանը հանդիպումներ են անցկացնում, քանի որ Թեհրանն ինքը բանակցություններ է խնդրել՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ համաձայնության հասնելու լավ շանսեր կան, իսկ եթե բանակցություններն արդյունք չտան, ԱՄՆ-ը «կվերադառնա նրան, ինչ անում էր երկու օր առաջ»։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր ծախսերը կփոխհատուցվեն: Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումը շատ պարզ է՝ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա:
Պատասխանելով Իսրայելի վարչապետի հետ հարաբերությունների մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ Բենիամին Նեթանյահուի հետ փոքր տարաձայնություններ կան, բայց ընդհանուր առմամբ Իրանի վերաբերյալ իրենց դիրքորոշումները համընկնում են: