Հորմուզի նեղուցում իրանական ականի վրա լցանավ է պայթել: Նավթով բեռնված երեք լցանավ փորձել է ականապատ երթուղով անցնել Հորմուզի նեղուցից հարավ, սակայն պայթյունից և դրանցից մեկում ուժեղ հրդեհից հետո մյուս երկու նավը հետ է շրջվել՝ ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Իրանը սպառնում է շարունակել Հորմուզի նեղուցի շրջափակումը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում: ԻՀՊԿ-ն նաև զգուշացրել է մյուս նավերին՝ նեղուցով չանցնել առանց Իրանի համաձայնության: