Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ նպատակն է թուլացնել Իսլամական Հանրապետության ռազմական ներուժը և թույլ չտալ հարվածել Հորմուզի նեղուցով անցնող նավերին:
Թիրախավորվել է Խոմեյն քաղաքի արվարձանում գտնվող արդյունաբերական օբյեկտ, պայթյուններ են որոտացել Շիրազ քաղաքում:
Իրանական կողմն էլ հարվածել է Քուվեյթում, Հորդանանում, Սիրիայում օբյեկտների: Բահրեյնում վնասվել է Amazon-ի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը: Նաև ԶԼՄՆ-ների տվյալով՝ իրանական ուժերը Հորմուզի նեղուցով անցնող նավթային 2 լցանավի են հարվածել: