Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Նյու Դելիի փողոցներ՝ պահանջելով Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը:
Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը կապված են ավելի քան 1 մլն մարդու՝ բժշկական բուհերի ընդունելության քննությունների արդյունքները չեղյալ հայտարարելու՝ իշխանությունների որոշման հետ: Պատճառը քննական հարցերի արտահոսքն էր: Շատերն այժմ ստիպված կլինեն նորից անցնել թեստերը։
Անկարգությունները սաստկացել են այն բանից հետո, երբ հացադուլ հայտարարած հայտնի ակտիվիստ Սոնամ Վանգչուկին ոստիկանությունը բռնի ուժով տեղափոխել է հիվանդանոց՝ ի հեճուկս նրա ընտանիքի և ցույցերի այլ մասնակիցների բողոքի: