Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել ավարտել ռազմական գործողությունները և վերսկսել վիճահարույց հարցերի լուծման շուրջ բանակցությունները:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հակամարտությունն անհրաժեշտ է լուծել բանակցությունների սեղանի շուրջ:
«Պակիստանը կշարունակի կողմերին կոչ անել դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական բանակցությունները՝ փոխըմբռնման հուշագրին համապատասխան»,- նշել են Պակիստանի ԱԳՆ-ից:
Արդեն հինգ օր է՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները: