Ռուս գիտնականների հետազոտության համաձայն՝ տիեզերական աղբի միկրոբեկորները կարող են փոխել Երկրի կլիման։ Նրանք աշխարհում առաջին անգամ քանակապես գնահատել են, թե ինչպես են ուղեծրում գտնվող մանր տեխնածին աղբի մասնիկները թուլացնում դեպի մեր մոլորակ ուղղված արևային ճառագայթումը։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
«Ներկայումս այդ ազդեցությունը աննշան է, սակայն եթե տիեզերական աղբի կուտակման ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա առաջիկա 80–100 տարիների ընթացքում։ Հետազոտողները զգուշացնում են, որ ապագայում դա կարող է ազդել կլիմայական գործընթացների և կենդանի էկոհամակարգերի վրա, ուստի արբանյակային խմբավորումների շահագործման կանոնները պետք է վերանայվեն արդեն այսօր։
Տիեզերական աղբը՝ Երկրի մերձակա ուղեծրերում գտնվող շահագործված արբանյակների և արագացնող բլոկների բեկորները, ապագայում կարող են խնդիր դառնալ ոչ միայն աստղագետների և տիեզերագնացների, այլև կլիմայագետների համար։ Ինչպես հայտնում է «Известия»-ն, այս եզրակացությանն են եկել ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի կենտրոնական գիտահետազոտական փորձարկման կենտրոնի և ՌԴ ԳԱ ակադեմիկոս Մ. Ա. Սադովսկու անվան գեոսֆերաների դինամիկայի ինստիտուտի աշխատակիցները։
Գիտնականներն առաջին անգամ աշխարհում քանակապես գնահատել են, թե ինչպես է Երկրի մերձակա տարածությունում մանր տեխնածին մասնիկների կուտակումն ազդում Արեգակի ճառագայթման հոսքի վրա, որը հասնում է Երկիր։ Հաշվարկներն իրականացվել են ուլտրամանուշակագույնից մինչև ինֆրակարմիր ճառագայթման ալիքների երկարությունների միջակայքի համար, որոնք էական ազդեցություն ունեն իոնոսֆերայի և մոլորակի կլիմայի վիճակի վրա։Ապագայում տիեզերական աղբը կարող է հանգեցնել բացասական էկոլոգիական հետևանքների։
Ներկայումս արբանյակների բեկորները ստվերում են Արեգակի՝ դեպի Երկիր ուղղված ճառագայթման հարյուր միլիոներորդ մասը, ինչը էական չէ, սակայն եթե տիեզերական խմբավորումների զարգացման տեմպերը պահպանվեն, ապա 50 տարի անց մեզ չհասնող լույսի բաժինը կարող է կազմել մոտ մեկ միլիոներորդ։
Վերջին տարիներին տիեզերքում աղբի կուտակումը արագանում է էքսպոնենցիալ կերպով։ Եթե այս միտումը պահպանվի, ապա 80–100 տարվա հեռանկարում մոլորակի կողմից ստացվող աստղային էներգիայի քանակը կարող է նվազել ևս երեք անգամ։ Սա կարող է առաջացնել կլիմայական ազդեցությունների շղթա։ Օրինակ՝ արեգակնային էներգիայի ներհոսքի նվազումը կփոխի մթնոլորտային զանգվածների շրջանառության բնույթը և կնվազեցնի ջրի գոլորշացման ինտենսիվությունը։ Սա իր հերթին կարող է ազդել տեղումների ռեժիմի վրա և կլիման դարձնել ավելի ծայրահեղ՝ ավելացնելով երաշտների և փոթորիկների քանակը։
Ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է մի խնդրի, որը արդիական կդառնա հետագա սերունդների համար, սակայն դրա լուծման ուղիների մասին մտածել անհրաժեշտ է արդեն հիմա»,-նշվում է հաղորդգարության մեջ։