Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում գյուղում 1 մլրդ 850 մլն դրամ արժողությամբ եռահարկ մեծ դպրոց ու նախակրթարան է կառուցվում՝ մոտ 2000 քմ մակերեսով: Այստեղ կհաճախեն նաև Ազնվաձոր գյուղի երեխաները:
Չնայած անբարենպաստ եղանակային ու ռելիեֆային պայմաններին՝ շինարարաները ամեն ինչ անում են, որ սեպտեմբերին երեխաները նոր ուսումնական տարին այստեղ դիմավորեն: Ներկայիս դպրոցը միջպետական ճանապարհի մոտ է՝ երեխաների համար փոքր-ինչ վտանգավոր վայրում: Բացի այդ, ապահովված չէ անհրաժեշտ հարմարություններով ու ենթակառուցվածքներով:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: