Կառավարությունը արտահանողի կողքին է: Երկրում արտադրված, պատշաճ որակով գյուղատնտեսական ցանկացած ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտից՝ գործադիրի նիստում ընդգծել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը կաջակցի ջերմատնային արտադրանքը դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ արտահանողներին՝ ընդհանուր սուբսիդավորելով 1.9 միլիարդ դրամի չափով:
Մյուս որոշումներից մեկով հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ կհայտարարվի ամառային զորակոչ: Զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: