Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է ԱՄՆ ավիաբազայի վրա, որտեղից ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակին, հայտնում է Mehr գործակալությունը:
Իրանցի զինվորականների տվյալով՝ գործողությունը հաջող է անցել, ոչնչացվել են բոլոր նախանշված թիրախները։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը կլինի բոլորովին այլ ծավալի և բնույթի, իսկ ցանկացած նման սրացման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Միացյալ Նահանգների վրա։
Սիրիկ կղզին գտնվում է Հորմոզգան նահանգում՝ Իրանի հարավում, Հորմուզի նեղուցից ոչ հեռու։