Չորեքշաբթի երեկոյան Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են լսվել, երբ իշխանությունները փորձել են ձերբակալել Միջազգային քրեական դատարանի կողմից մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող սենատոր Ռոնալդ դելա Ռոսային, հայտնել է Associated Press-ը։
Դելա Ռոսան մեղադրվում է մարդկության դեմ հանցագործության համար՝ 2016 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի ապրիլի վերջը «առնվազն 32 անձի» սպանության համար: Այդ ժամանակ նա ղեկավարել է ազգային ոստիկանությունը և իրականացրել այն ժամանակվա նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրամիջոցների դեմ պայքարի արշավը, որի ընթացքում սպանվել են հազարավոր կասկածյալներ, հիմնականում՝ երկրորդական դերակատարներ։
Դեռևս պարզ չէ, թե ինչն է կրակոցների պատճառը, և արդյոք կան տուժածներ Սենատում, մինչ Ֆիլիպինների իշխանությունները փորձում էին ձերբակալել սենատորին և հնարավոր է՝ նրան հանձնել Միջազգային քրեական դատարանին։
64-ամյա Դելա Ռոսան երդվել է պայքարել ՄՔԴ-ի ձերբակալման որոշման դեմ և ասել է, որ կդիմի բոլոր իրավական միջոցներին։ Նա նաև կոչ էր արել իր կողմնակիցներին չորեքշաբթի երեկոյան հավաքվել Սենատում՝ կանխելու, ըստ նրա, իր մոտալուտ ձերբակալությունը։