Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ մարտական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինային արժենում է մոտավորապես 450 միլիոն դոլար։ Այս մասին նա ասել է PISM Strategic Ark միջազգային անվտանգության համաժողովում։ Սիբիհան նաև հավելել է, որ 2026 թվականը կարող է լինել «խաղաղության համար վճռորոշ տարի» Ուկրաինայի համար, սակայն անհրաժեշտ է ԱՄՆ մասնակցությունը։
2025 թվականի դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում հաստատվել է Կիևին 2026-2027 թվականներին զենքի համար 60 միլիարդ եվրո և բյուջետային կարիքների համար 30 միլիարդ եվրո հատկացնելու ծրագիրը: ԵՄ երկրները պետք է ապահովեն այդ 90 միլիարդ եվրոն համաեվրոպական վարկի միջոցով։ Եվրամիությունն է սպասարկելու և մարելու վարկը։ Կիևը միջոցները կստանա անվճար։
ԵՄ դեսպանները Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը կարողացան հաստատել, երբ Հունգարիան և Սլովակիան չեղյալ հայտարարեցին իրենց վետոները։ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Կիևին տրամադրվող այդ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման տրանշից առաջին 6 միլիարդ եվրոն կհատկացնի անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։