ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց Կառավարության իր գործընկերներին, քանի որ նրանց հետ համատեղ աշխատանքի արդյունքում այսօր կա մի իրավիճակ, որ Հայաստանում կա բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ այն պարագայում, որ աշխարհի բազմաթիվ երկրներում հակառակ իրավիճակն է՝ տնտեսական անկման նախանշաններ և բարձր գնաճ:
Նա շնորհակալություն հայտնեց նաև ԿԲ-ի իր գործընկերներին, որոնք 6 տարում անցել են բազում մարտահրավերների միջով:
«Կարծում եմ՝ ընտրվելու դեպքում ես և թիմը Կենտրոնական բանկը տանելու ենք միայն վերև ու առաջ»,- նշեց Մարտին Գալստյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը: