Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին Երևանում:
1994-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
2009-2010 թթ. սովորել է Հարվարդում՝ Ջոն Ֆ. Քենեդու անվան Հանրային կառավարման դպրոցում: Մագիստրոս է:
2009-2010-ին սովորել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում:
2002-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2004-2006 թթ. աշխատել է ԿԲ-ի ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ:
2015-2018 թթ. եղել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարը:
2018-2020-ին ՀԲ-ում աշխատել է որպես միջազգային խորհրդատու, դասախոս:
2018-2020 թթ. եղել է ԿԲ խորհրդի անդամ, 2020-ից մինչ օրս զբաղեցնում է ԿԲ նախագահի պաշտոնը: