Ամբողջ օրվա ընթացքում Երևանն ընդունում էր Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների, «Երևանյան երկխոսություն» միջոցառման հյուրերին, որոնք Հայաստան են ժամանում դեռ երեկվանից:
Առաջիկա օրերին սպասվող միջազգային խոշոր իրադարձություններին կմասնակցեն մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ, հինգ տասնյակ բարձրաստիճան պատվիրակություններ՝ մոտ 500 մասնակից։
Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
Կառավարությունում վարչապետ Փաշինյանն արդեն հյուրընկալել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին, այնուհետև Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային:
Երկրների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել նաև Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեի, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան