ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իր մասնակցությունը Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովին։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ ամերիկացի առաջնորդը հրավեր է ստացել, բայց դեռևս որոշում չի կայացրել գագաթնաժողովին իր մասնակցության վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահությամբ G7 գագաթնաժողովը տեղի կունենա Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն հանգստավայրում հունիսի 15-17-ը։ G7 անդամներից բացի՝ հավաքին կմասնակցեն նաև Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավային Կորեայի և Քենիայի առաջնորդները։